Միացյալ Թագավորության ծովային ուժերի ներկայացուցիչներինմ արգելել են խմել ավանդական «Հանուն կանանց եւ սիրահարվածների» կենացը:
Բրիտանական աղբյուրների համաձայն, վերջին 20 տարում երկրի ռազմա-ծովային ուժերում կտրուկ աճել է կին ծառայողների քանակն ու հիմա հստակ հանձնարարված է «Հանուն կանանց եւ սիրահարվածների» ասել «Վասն մեր ընտանիքների»:
Արդեն 200 տարի բրիտանական ծովային ուիժերում կա ավանդական յոթ կենաց` հստակ տեքստով: «Հանուն մեր ընտանիքների» կենացը կասվի միայն շաբաթ օրերը:
Բրիտանացիները հիշում են, որ հենց սեռային հավասարության սկզբունքից ելնելով ժամանակի «Հանուն մեր տղամարդկանց» կենացը դարձավ «Հանուն մեր ծովայինների»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: