Երեկ տեղեկացրել ենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գյուղապետի արտահերթ ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել երեք հոգի` երկու անկուսակցական եւ մեկ ՀՅԴ-ական:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ առաջադրված թեկնածուների քանակը դարձել է չորս: Անկուսակցականներ Ալեքսան Ալեքսանյանի, Ցոլակ Գրիգորյանի, ՀՅԴ-ական Վովա Սահակյանին զուգահեռ առաջադրվել է հանրապետական Արթուր Մուրադյանը: Բոլոր չորս թեկնածուներն ինքնաառաջադրված են:
Այսօր 18:00 լրանում է թեկնածուների առաջադրումը: Գրանցումը` մինչեւ հունիսի 25-ը 18:00:
Պռոշյանի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանին սպանել են ապրիլի 2-ի առավոտյան, գյուապետարանի մատույցներում: