Հունիսի 23-ին, ժամը 10:50-ին փրկարարներն ահազանգ է ստացել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում մոտակա բլրից քարերը պոկվել ե ընկել են ճամփեզրին, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում (50մ հատված) առկա է քարաթափման վտանգ:
Նախարարությունը խոստանում է քիչ անց հավելյալ տեղեկություն տրամադրել: