Հունիսի 23-ին, ժամը 12.31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի Ա.Արմենակյան փողոցի թիվ 121/7 հասցեի («Նաիրի» հյուրանոց) հարեանությամբ գտնվող հանրակացարանի թիվ 704 սենյակի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախարարության, ժամը 12.53-ին փրկարարները բացել են դուռը եւի սենյակում՝ մահճակալին, հայտնաբերել 1953 թ. ծնված Ն. Կագռամանովի դին: