Դիլիջանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարում Հայաստանի առաջատար շախմատիստուհու գործերը լավ չեն ընթանում:
Երեկ Էլինա Դանիելյանը հերթական պարտությունն է կրել՝ այս անգամ հնդիկ Դրոնավալի Հարիկայից: Խաղացված վեց տուրերում մեր լավագույն շախմատիստուհին դեռ հաղթանակ չի տարել: Դրա փոխարեն նա երեք պարտիայում զիջել է մրցակիցներին, երեքն ավարտել ոչ ոքի եւ 1,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Այսօր՝ յոթերորդ տուրում, Էլինան սպիտակներով խաղալու է Լիտվայի ներկայացուցիչ Վիկտորիա Չմիլիտեի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ