Լրահոս
Օրվա լրահոսը

Թուխմանուկի հանքավայրի տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ վտանգի գոտում

Հունիս 23,2013 10:42

Փորձագետներ` երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու Ա.Ավանեսյանը եւ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Ա.Առաքելյանը կազմել են «Սեյսմիկ ռիկսը Թուխմանուկի հանքավայրում եւ կից պոչամբարներում» հետազոտությունը, համաձայն որի Թուխմանուկի հանքավայրի տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ վտանգի գոտում (0.24g – 0.36g, կամ 9-10 բալМСК), ինչի պատճառով կարող է լուրջ վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի համար:

 

Ուսումնասիրությունը մեզ է տրամադրել Ապարանի Օրհուս կենտրոնը: Զեկույցում նշված է «Թուխմանուկի հանքավայրի տարածքում նախագծելիս հաշվի է առնված ՀՀ տարածքի ընդհանուր սեյսմիկ շրջանացման քարտեզի տվյալները, սակայն հատուկ սեյսմաբանական հետազոտություններ, այդ թվում եւ տեղային գրունտների սեյսմիկ պայմանների ուսումնասիրություններ, չեն անցկացվելի Ինչն անհրաժեշտ է նման տեխնածին վտանգ ներկայացնող օբյեկտների համար, ինչպիսինն են հանքավայրի բացահանքը եւ հատկապես հարստացման համալիրը` ֆաբրիկան, պոչատարը եւիհարկե պոչամբարները:

Եթե պոչամբարի համար սեյսմիկ վտանգի աստիճանը հաշվի չառնվի եւ ընդունվի նվազեցված տարբերակ, առանց տեղային, գրունտային, սեյսմիկ պայմանների ուսումնասիրությունների, ապա նրանց նեցուկային պատվարները խոցելի են եւ նրանց փլուզման դեպքում կլինեն ծանր հետեւանքներ: Ուստի կա անհրաժեշտություն ստուգելու նրանց նեցուկային պատվարի կայունության համապատասխանությունը գործող սեյսմակայուն շինարարության նորմերին եւ վերջինիս ներկայացրած պահանջներին: Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետեւյալ աշխատանքները.

1. Թուխմանուկի պոչամբարի նեցուկային պատվարի բնական եւ խախտված կառուցվածքի դիսպերս գրունտների` պոչանյութերի մնացորդային եւ սեյսմամնացորդային ամրության հատկությունների ուսումնասիրումը:

2. Թուխմանուկի պոչամբարի նեցուկային պատվարի` սեյսմիկ ուժերի ազդեցության պայմաններում, կայունության որոշման երկու մեթոդի կիրառումը, ՀՀՇՆ II-2.02.2006-ով որոշված եւ ՀՀՇՆ II-2.02.2006-ով երաշխավորվող եղանակից սկզբունքորեն տարբերվող նոր մեթոդով: Այն է, հաշվի առնելով պոչանյութերի սեյսմամնացորդային ամրության ցուցանիշերը, խնդրի ստատիկ լուծումով, պոչամբարների նեցուկային պատվարների շեպերի սեյսմակայունության որոշումը:

3. Նյութեր կուտակել բնական եւ խախտված կառուցվածքով դիսպերս գրունտների սեյսմամնացորդային ամրության ցուցանիշներով, դրանցից կազմված լանջերի եւ շեպերի կայունության որոշման առաջարկվող մեթոդի կիրառման համար:

4. Թուխմանուկի պոչամբարի նեցուկային պատվարի սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտության հիմնավորումը:

Զեկույցը 11 էջ է: Առավել մանրամասն` այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930