Բրիտանական «BBC» հեռուստակայանի «Այլ կերպ ասած» շաբաթական ծրագիրը երեկ, Եգիպտոսում, հատուկ մի հարցազրույց անցկացրեց Ալ-Քաիդայի առաջնորդ՝ Այման Ալ-Զավահիրիի եղբոր՝ Մոհամմադ Ալ-Զավահիրիի հետ, ընդ որում հանրահայտ ահաբեկչական կազմակերպության առաջնորդի եղբայրը, որը Եգիպտոսի Սալաֆի Ջիհադականների ղեկավարներից է եւ այդ երկրում ձերբակալվել եւ մահվան էր դատապարտվել ու միայն, 2011-ին, նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո ազատվեց բանտից, իմիջի այլոց խոստովանել է, որ. «Վերջին անգամ եղբորը հանդիպել է Ադրբեջանում՝ 1996 թվականին»:
Մոհամմադ ալ-Զավահիրին իր զրույցում պաշտպանելով Ալ-Քաիդայի ուղեգիծը եւ սեպտեմբերի 11-ի հայտնի գործողությունը, շեշտել է, որ «Ժողովուրդը ընտրելու իրավունք չունի, այլ ամեն ինչ պիտի կատարվի այնպես ինչպես ասված է շարիաթում»:
Լրագրողի այն հարցին թե՝ «Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել ձեր եղբորը՝ Այման Ալ-Զավահիրիին», նա պատասխանել է. «1996 թվին»:
Այս պատասխանին հետեւել է մի նոր հարց՝ «Աֆղանստանո՞ւմ»:
Կարդացեք նաև
– «Ոչ, Ադրբեջանում»,- շեշտել է նա:
Ասուլիսը այստեղ՝