Հունիսի 22-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի արտագնա նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ:
ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին Բարձրագույն խմբի մասնակից թիմերի քանակի, ՀՖՖ Մարզչական կրթության կանոնակարգի նախագծի քննարկման, ՀՖՖ ակումբների միջև 2013-2014թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի հաստատման, ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի հաստատման, ինչպես նաեւ ՀՖՖ փորձագիտական կոմիտեի կազմի հաստատման հարցերը:
Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում ՀՖՖ գործադիր մարմինը հաստատեց ՀՖՖ ակումբների միջեւ 2013-2014թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը, ՀՖՖ Կարգապահական կանոնակարգը՝ նոր խմբագրությամբ եւ ՀՖՖ փորձագիտական կոմիտեի կազմը: ՀՖՖ գործկոմը որոշում ընդունեց՝ թույլատրել «Բանանց» թիմին 2013-2014թթ. մրցաշրջանում հանդես գալ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում:
Կարդացեք նաև
Գործկոմը քննարկեց նաեւ ՀՖՖ Մարզչական կրթության կանոնակարգի նախագիծը: Երկար քննարկումներից հետո որոշում ընդունվեց ստեղծել աշխատանքային խումբ՝ նախագիծը վերամշակելու նպատակով, որից հետո կրկին ներկայացնել ՀՖՖ գործկոմի հաստատմանը: