Հունիսի 22-ին, ժամը 20:54-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ նախարարության, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի 30 ԼՏ 488 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ս. Մանուկյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ շրջվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1982 թ. ծնված Ս. Մանուկյանը, 1961 թ. ծնված Վ. եւ 1989 թ. ծնված Վ. Ավետիսյանները հոսպիտալացվել են Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարաներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: