Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունում են ապրանքային տեսքը կորցրած ծիրանը

Հունիս 22,2013 20:52

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ:

Գյուղնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, նախարարը նախ եղել է «Նոյան» բնական հյութերի գործարանում, ուր այսօրվանից մթերվում է մայիսի 12-ի կարկտահարության հետեւանքով ապրանքային տեսքը կորցրած ծիրանը:

Գյուղատնտեսության նախարարության եւ վերամշակող ճյուղի գործընկերային համաձայնության արդյունքում բնական աղետից տուժած արմավիրցիների բերքն առանց ավելորդ քաշքշուքի կշռվում եւ ընդունվում է:

Գյուղատնտեսության նախարարը այցելել է նաեւ Նոր Կեսարիա եւ Սարդարապատ գյուղեր: Կարկտահարության հետեւանքները մեղմելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունն Արմավիրի մարզպետարանին հատկացրել էր շուրջ 87 մլն դրամ արժողությամբ մշակաբույսերի սերմացու, որի արդյունքն արդեն տեսանելի էր: Նախարարը շրջեց ձմերուկի եւ սմբուկի արդեն ծլարձակած դաշտերում, անկեղծ զրույցի բռնվեց արմավիրցիների հետ, ովքեր պետական աջակցությամբ սերմացու ստանալուն պես կրկնացանք են կատարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930