Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը հունիսի 25-ին կթողարկի իր նոր «Orca Symphony No. 1» ալբոմը, հայտնում է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության պաշտոնական կայքը:
Բացատրելով, թե ինչու է հենց այդ անունն ընտրել, Թանգյանն ասում է. «Օրկա (կետադելֆին) որոշեցի, որովհետեւ այն մարդկության խորհրդանիշն է»:
Սիմֆոնիան բաղկացած է չորս գործողությունից, որի մասին Թանգյանն ասում է. «Չորս տարբեր գործողություններն ինձ հիշեցնում են երկրագնդի, երկնքի, ջրի եւ գետնի տակի մասին: Աշխարհի չորս տարբեր գոտիներ, որոնցից ոչ բոլորն են բնակեցված օրկաներով, բայց բոլորն էլ մարդիկ են ղեկավարում»:
«Orca Symphony No. 1» Թանգյանի առաջին սիմֆոնիկ նախագիծն է: Կայքում հնարավոր է լսել երկրորդ գործողությունից մի հատված:
Կարդացեք նաև
Հուլիսի 23-ին Թանգյանը նաեւ պատրաստվում է թողարկել Jazz-iz Christ ջազային ալբոմը, որի մեջ ընգրկված է Կոմիտասի «Գարուն ա» երգը, որը նա ձայնագրել է դաշնակահար Տիգրան Համասյանի հետ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ