Լրահոս
Օրվա լրահոսը

Glendale News Press. «Փոլ Կարմիրյանը՝ ամերիկյան հեռուստանախագծի եզրափակիչում»

Հունիս 22,2013 18:57

Փոլ Կարմիրյանը ընդգրկվել է ամերիկյան «Պարիր, թե կարող ես» հեռուստանախագծի լավագույն քսանյակի մեջ, hայտնում է «Գլենդեյլ նյուզ փրես» թերթը:

Լավագույն քսանյակը «Ֆոքս» հեռուստաընկերությամբ ցուցադրվող հեռուստածրագրի եզրափակիչ փուլն է:

«Ես ցնցված եմ: Կարծես իրական չլինի այս ամենը», – ասել է Կարմիրյանը, – «Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ»:

Երկու տարի առաջ Փոլը հաղթել է նույն նախագծի հայկական տարբերակում:

Համեմատելով հայկական և ամերիկյան նախագծերը՝ նա նշում է, որ դրանք բավական տարբեր են, դրա պատճառներից մեկը համարելով այն, որ Հայաստանը շատ ավելի փոքր է Ամերիկայից. «Սակայն Հայաստանում նախագծին մասնակցելը ինձ շատ բան է սովորեցրել… ու օգնել, որ ավելի լավ պարող դառնամ»:

Կարմիրյանը 6 տարեկանում է իր ծնողների հետ Հայաստանից մեկնել Գլենդեյլ: Այդ ժամանակ նա ծանոթ էր միայն հայկական ազգային պարերին. «Ոչ մի լուրջ բան», – ասում է նա:

17 տարեկանում նա նոր սկսել է լատինական պարեր սովորել, ինչն այս մրցույթում լուրջ թերություն է, քանի որ նա մրցում է մարդկանց հետ, որոնք շատ ավելի երկար տարիների փորձ ունեն:

«Ես գիտեի, որ մրցելու եմ մարդկանց հետ, որոնք իրենց ամբողջ կյանքում  պարում են: Ես գիտեի ինչ ծանր աշխատանք է ինձ սպասվում», – ասում է նա՝ ավելացնելով, որ նա բառացիորեն առավոտից մինչև գիշեր պարապում է:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930