Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Մեր ընդդիմախոս կողմը գործում է «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» ոճով»

Հունիս 22,2013 17:51

ԿԳ նախարարը չի մեկնաբանում ԲՈՀ նախագահ Արտուշ Ղուկասյանին իր հայտարարած «խիստ նկատողության» վիճարկումը՝ նկատողության ենթարկվածի կողմից:

Ըստ ԲՈՀ նախագահ Արտուշ Ղուկասյանի՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը անհիմն կերպով է իրեն «խիստ նկատողություն» հայտարարել:  Նա անգամ դիմել էր Հանրային խորհուրդ՝ այդ «անհիմն նկատողության» կապակցությամբ, որն էլ հունիսի 20-ին արձանագրություն էր կազմել դրա վերաբերյալ:

«Առավոտի» հարցերին՝ նկատողության վերաբերյալ, երեկ Ա. Ղուկասյանը այդպես էլ որեւէ բան չպատասխանեց, ասելով, որ հարցերը պետք է ուղղել ԿԳ նախարարին՝ «Անհարմար է, որ նկատողության մասին ինձ եք հարցնում», միայն ասաց, որ համաձայն չէ այդ նկատողությանը:

Այսօր «Առավոտի» խնդրանքին՝ մեկնաբանել Հանրային խորհրդի քննարկումը, եւ տրված հարցերին նույն թեմայի շուրջ, չցանկացավ պատասխանել նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը. « Ես չեմ մեկնաբանում Հանրային խորհրդի նիստի արձանագրությունը, չեմ մեկնաբանում պարոն Ղուկասյանի կարծիքը: Քաղաքացիական ծառայության խորհուրդը համապատասխան վարույթ է հարուցել, եւ իր լիազորությունների շրջանակում որոշում կկայացնի: Ես կարծում եմ ցանկացած հրապարակային մեկնաբանություն չի բարձրացնելու գործի օբյեկտիվ քննության հավանականությունը, եթե չասեմ հակառակը՝ կեղծ եւ ոչ օբյեկտիվ հանրային կարծիքի ձեւավորման պատճառ կարող է դառնալ , ուստի ինքս զերծ եմ մնում մինչեւ քաղաքացիական ծառայության խորհրդի համապատասխան վարույթի քննարկումն ավարտվի, որեւէ մեկնաբանությունից»:

Մեր հարցին՝ իսկ կոնկրետ Դավիթ Ղարիբյանի դեպքի վերաբերյալ Ղուկասյանը հայտարարել էր, որ խնդրին լուծում տալու խնդրանքով դիմել է ԿԳՆ-ին,  արդյո՞ք դա այդպես է, պարոն Աշոտյանը կրկնեց, որ ինքը չի ցանկանում Ղուկասյանի հետ կապված որեւէ մեկնաբանություն անել. «Որեւէ բան չեմ մեկնաբանում: Բոլոր գրագրությունները, փաստաթղթերը, դիմումները , ուսումնասիրությունները փաստագրված են, համապատասխան փաթեթները գոյություն ունեն, համապատասխան  որոշումը կայացրել եմ: Վիճարկելու իրավունքը՝ պարոն Ղուկասյանի՝ որպես քաղծառայողի վիճարկելու իրավունքն է, ճիշտ է, ես չգիտեմ, թե որքանո՞վ է Հանրային խորհրդի քննարկման իրական առարկա այս խնդիրը, համանայնդեպս ես զերծ եմ մնում որեւէ մեկնաբանությունից, քանի որ չեմ կարծում, որ դրանք այս փուլում նպաստում են վարույթի օբյեկտիվ քննությանը»:

Պարոն Աշոտյանի տվյալներով՝ գործի հետ կապված Քաղծառայության խորհրդում արդեն վարույթը հարուցված է.«Եվ այս պարագայում խնդրի  հավելյալ հրապարակայնացումը մեր ընդդիմախոս կողմի կողմից պրեվենտիվ, կանխարգելիչ միջոցառումների տպավորություն է թողնում՝ «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» հայտնի թեզի շրջանակներում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Բարոն says:

    Քյաչալը միշտ ճիշտ է…

  2. Ettentcchi says:

    Չգիտեմ միշտ ճիշտ է թե չէ, բայց որ մեր երեխաների նախակրթությունը, հանրակրթությունը և մասնագիտական, բուհական կրթությունը երկրում քարուքանդ է արված դա փաստ է:
    Այ դա Աշոտյանի մոտ լավ ստացվել է, մնացել է մի քիչ էտ էլ քանդենք ու վերջ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930