Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի լավագույն թեկնածուն Արտուր Աթայանն է

Հունիս 22,2013 16:43

Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ մի խումբ սյունեցիներից

Մի խումբ սյունեցիներ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով Սյունիքի մարզպետի նշանակման հարցում հաշվի առնել նաեւ Սյունիքի բնակիչների կարծիքը: Նամակի հեղինակները մասնավորապես  մարզպետի իրենց թեկածու են պատկերացնում Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանին: «Հարգելի’ պարոն նախագահ,մի խումբ սյունեցիների կողմից խնդրում ենք Սյունիքի մարզպետ նշանակելու կապակցությամբ հաշվի առնել նաեւ սյունեցիների կարծիքը, մասնավորապես մեր խորին համոզմամբ այդ կարեւոր պաշտոնի մեր թեկնածուն Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանն է:

Արտուր Աթայանը իր մարդկային, որակական բարձր գիտակցության  շնորհիվ շատ սյունեցիների է օգնել եւ օգնում, առանձնահատուկ վերաբերմունք ունի երեխաների նկատմամբ, նրա նախաձեռնությամբ 100-ից ավելի խաղահրապարակ է կառուցվել, Կապան քաղաքի բոլոր մանկապարտեզները ջեռուցվել եւ վերանորոգվել են, ապամոնտաժվել են ապօրինի բոլոր շինությունները, հատուկ ուշադրություն է դարձնում մշակույթի զարգացմանը, իրեն մոտեցած մարդկանց 70% օգնել է իսկ մյուս 30% խոստացել, որ կօգնի, եւ վերջում ավելացնեմ, որ եթե Արտուր Աթայանը ինքնաբացարկի դիմում չտար եւ հիմա նա լիներ քաղաքապետ, նախագահական ընտրություններին Ձեր օգտին Կապանում կքվեարկեին 85 տոկոսից ոչ պակաս: Նախապես շնորհակալություն, եթե մեր կարծիքը հաշվի առնեք»,-ասված է ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում:

Ի դեպ, Սյունիքի մարզպետի թեկնածուների անունների մեջ  վերջերս տարածաշրջանում սկսել է նաեւ շատ ակտիվորեն  շրջանառվել  Քաջարանի ներկայիս քաղաքապետ Վարդան Գեւորգյանի անունը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ներսես Խաչատրյան says:

    Սյունիքի անկրկնելի ու անփոխարինելի մարզպետը Սուրեն Խաչատրյանն էր և մենք ոչ թե մի խումբ սյունեցիներով, այլ ավելի ամբողջական , ՀՀ նախագահից ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՆՔ Սուրեն Խաչատրյանի վերադարձը Սյունիքի մարզպետի պաշտոնում:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Համաձայն եմ բաց նամակի հետ. Արտուր Աթայանին այս պահին մարզպետ նշանակելը կլինի արդար ու ճիշտ քայլ ` Սյունիքի ԺՈՂՈՎՐԴԻ համար:

    Բայց ` արդյո՞ք ՀԵՌՈՒ քաղաքաԽՈՐԹմայր Երևանում նստած քրեա-օլիգարխիկ կլանին կամ Քաջարանում նստած հանքային-մաֆիոզ կլանին ձեռք է տալիս անկախ,ժողովրդի համար աշխատող մարզպետ/ղեկավարներ: Կլանին ձեռք է տալիս միայն հլու հրաման կատարող,ՀԱԿԱ-ՀԵՐՈՍ լիսկաներ ու «քվե խփող» դհոլ նվագողներ:

    Ուստի ԱՄԵՆԱԼԱՎ մարզպետը ք՛ո կողմից ԸՆՏՐՎԱԾ մարզպետն է. բայց կլանը ատամներով պահում է,որ դու այդ տարրական -դեմոկրատակսան իրավունքը չունենաս: Կլանին պետք է հանք-սև փոս Սյունիք ու աղքատ-կառավարելի Սյունեցի. այլապես 5000/10000 դրամով Ո՞Վ իրենց «կընտրի»:

  3. petros says:

    Ս յունիքի այս լարված վիճակը կարող է կարգավորել միայն Էդիկ Բարսեղյանը:

  4. Artur says:

    սիրելի կապանցիներ, հասկանալի է Ձեր մեծ ցանկությունները, բայց հույսեր մի փայփայեք, դա անիրական է, մարզպետ լինելու է գորիսեցի, չկասկածեք: Հենա մի քանի նախարար ու փոխնախարար ունեք կապանցի, ամենահարուստ գործարանները Ձերն է, էլ ինչ եք ուզում

  5. NNN says:

    Այ մարդ քանի անգամ ասենք Սիսիանն ու Կապանը չե’ն ընտրել: Ժողովուրդը Սիսիանում չի’ ընտրել: 51 % -ունեցել է Րաֆֆին: Մանկլավիկներն իրենց խարդախ գործն արել են: Ժողովրդին մի’ մեղադրեք:Ժողովուրդը չի ընտրել , նույնիսկ բազմաթիվ մանկլավիկների ժրաջան աշխատանքից հետո արդյունքները Սիսիանում ՄԵԾՆ Ս-ին չեն բավարարել: Թվերը կեղծել են : Սիսիանցին ոչ 5000 -վ, ոչ 10000-ով չի’ վաճառվել: Մի վիրավորեք ժողովրդին:

  6. Maxim says:

    Նամակը ներկայացնում է մի պարադոքսային գաղափար, որը տիրում է,՝ ողջ երկրում:
    1. Եթե Արտուր Աթայանը այդքան լավ մարդ է,՝ ժողովրդասեր, ազգասեր, ապա ինչու՞ պետք է նախադահը նրան նշանակի Սյունիքի մարզպետ, երբ երկրում նման նախադեպ դեռ չի եղել:
    2. Ինչպես կարող է Արթուր Աթայանը լինելով այդքան լավը՝ ժողովրդի համար, միաժամանակ ապահովել նախագահական ընտրություններին,՝ նախագահի օգտին 85% ձայն:
    3. Արդյո՞ք 85%-ը ձայների քանակը կհագեցներ նախագահի ախորժակը, երբ միշտ սպասում է տվյալ
    մարզից՝ լիսկայի խփած 99.9%-ը:
    4. Ինչպե՞ս կարող է Գյումրիում, որտեղ մարդկանց կենսամակարդակը զիջում է երկրի բլոր շրջաններից, չվաճառվի 5-10 հազատ դրամով, իսկ մնացած մարզերում,՝ հակառակը:
    5. Մի՞ թե՛ մի ազգ, մի ժողովուրդ իրավունք ունի մտածել լավ ապրելու մասին, երբ երկրի մայրաքաղաքում,՝ առևտրի պայմաններում ծննդաբերվեց ազգային հերոսների հերոս՝ Անդրանիկ
    Մարգարյանի որդին, և պարզվեց, որ պակաս հերոս չի քան իր հայրը: Թեպետ կարող է զիջել միայն իր խնամակալ հորը:
    Եվ այս ամենը խոսվում է մի երկրի մասին, որը առաջին քրիստոնյա երկիրն է և ունի ծայրագույն
    սրբազան:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930