Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքը խոստովանել է, որ տեխնիկական սխալի պատճառով տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել

Հունիս 22,2013 15:46

Տեխնիկական սխալի հետեւանքով Facebook սոցիալական ցանցի ավելի քան վեց միլիոն օգտատերերի էլեկտրոնային փոստի հասցեները եւ բջջային հեռախոսների համարները տեսանելի են դարձել այլ օգտատերերի համար: Այս մասին ասվում է սոցցանցի պաշտոնական հաղորդագրության մեջ :

Ընկերությունը շեշտում է, որ օգտատերերի մասին անձնական տեղեկությունները հասանելի են դարձել միայն այն «յուզերներին», ովքեր տեխնիկական սխալի զոհ դարձածների հետ ծանոթ են եղել: Facebook-ը հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ գովազդատուներին եւ ներդիրներ մշակողներին օգտատերերի տվյալները չեն փոխանցվել:

Տեխնիկական սխալը տեղի է ունեցել Facebook-ի այն ծառայության պատճառով, որը, վերամշակում է օգտատերի մասին տեղեկատվությունը, որպեսզի նրա համար հատուկ առաջարկներ ձեւավորի, օրինակ, այս կամ այն օգտատերի հետ ընկերանալու խորհուրդ տա:  Արդյունքում, արխիվի ստեղծման ժամանակ (Facebook-ի Download Your Information ֆունկցիայի գործածման դեպքում) որոշ օգտատերերի տեսանելի են դարձել ոչ միայն իրենց սեփական, այլեւ՝ ընկերների անձնական տվյալները:

Facebook-ից վստահեցնում են, որ անսարքությունն արդեն վերացվել է, իսկ այն օգտատերերը, որոնց տվյալները հանրության սեփականությունն են դարձել, այդ մասին ընկերությունից համապատասխան նամակ են ստացել: «Ֆեյսբուքից» նաեւ նշում են, որ առայժմ ոչ մի դժգոհություն եւ բողոք չեն ստացել այդ սխալի կապակցությամբ, ինչպես նաեւ չկա որեւէ ապացույց, որ այդ բացթողումը բերել է ինչ-որ բացասական հետեւանքների՝ օգտատերերի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930