Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սպորտի նախարարությունից ոչ ոք չկար

Հունիս 22,2013 14:53

Այսօր օլիմպիական միջազգային օրն է եւ աշխարհի բոլոր երկրներում կազմակերպվում են մարզական մասսայական միջոցառումներ, որոնք միլիոնավոր մարդկանց օրը տոնի են վերածում:

Հայաստանն էլ բացառություն չէ: Առավոտյան հազարավոր մարդիկ ելան վազքարշավի, երեկոյան Հյուսիսային պողոտայում մարզական ցուցադրական ելույթներ են լինելու, որից հետո Ազատության հրապարակում տրվելու է մեծ տոնական համերգ:

Այս ամենը կազմակերպել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Եվ որքան հասկանում ենք, սպորտի պետական կառույցի նոր ղեկավարությունը այս ամենին ոչ մի մասնակցություն չունի, թեեւ հանրապետությունում հատկապես մասսայական սպորտի առաջին պատասխանատուն, որքան տեղյակ ենք, հենց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն է:

Ինչո՞ւ ենք այսպես մտածում: Որովհետեւ Հանրապետության հրապարակ նախարարությունից ոչ ոք չէր եկել: Մինչդեռ, ճիշտ կլիներ, եթե սպորտի պետական կառույցի գոնե մեկ լիազորված անձ ողջուներ եւ բարեմաղթանքի խոսք ասեր վազքարշավին մասնակցող առողջ ապրելակերպը նախընտրած մարդկանց:

 

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930