Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատյան հայրապետական թեմը հերքում է` Կճոյանը երկու անգամ Կիպրոս չի գնացել

Հունիս 22,2013 14:50
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը (Սամվել Կճոյան) գործարար Աշոտ Սուքիասյանի հետ (սա Կճոյանի սանիկն է) առնվազն երկու անգամ եղել է Կիպրոսում, ինչը 100 տոկոսով ապացուցված փաստ է, եւ այդ տեղեկությունը ճշտված է  նրանց` օդանավակայան ուղեկցողներից. հունիսի 20-ին ՍիվիլՆեթի տաղավարում նման հայտարարություն արեց «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

 

«7օր»–ը Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլզա Մանուկյանից փորձել է ճշտել, թե ի՞նչ նպատակով է Նավասարդ աքրեպիսկոպոս Կճոյանը Աշոտ Սուքիասյանի հետ առնվազն երկու անգամ Կիպրոս մեկնել։

Ինքը երկու անգամ Կիպրոս չի մեկնել,–նախ ասել է Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատուն, այնուհետեւ առաջարկել է հետաքրքրող հարցերը գրավոր ուղարկել։

Այս երկու օրերն աշխատանքային չեն, հարցերը գրավոր ուղարկեք, երկուշաբթի կփորձեմ պատասխանել,–ավելացրել է նա։

«7օր»–ն իր հերթին առաջարկել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին հյուրընկալվել կայքի տաղավարում եւ անձա՛մբ պարզաբանումներ ներկայացնել, սակայն Էլզա Մանուկյանն ընդգծել է, որսրբազանը որեւէ տեղ հարցազրույցի չի գնում։

Ինքը ընդհանրապես որեւէ տեղ չի ոչ մի անգամ չի գնացել հարցազրույցի,–ասել է նա։

Դիտարկմանը, որ վերջերս Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը անձամբ  ծավալուն հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին, Է. Մանուկյանն արձագանքել է.

Դա ինքը չէր գնացել, իրենք էին եկել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Զարեհ Թօփալեան says:

    Աստուծոյ սիրոյն խպնիլ պէտք է։ Ամօթ է սա եւ թէ Հայ եկեղեցւոյ եւթէ Հայ ժողովուրդի համար։
    Ո՞ւր մնացին հաւատքը, քրիստոնէականը, յանձնարարուած ժուժկալութիւնը, երդմնագիրը եւ Ուխտը Սուրբ Սեղանի առջեւ։ Ո՞ւր է Եկեղեցւոյ եւ իր պաշտոնէից ՎԱՐԿԸ՝։ Ո՞ւր մնացին երբեմնի պանծալի մեր հայրերուն օրինակելի ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ։ Չ՞է որ եկեղեցին ու եկեղեցականները նիւթասէր պէտք չէ ըլլան։ Չ՞է որ եկեղեցականը ՍԷՐՈՎ ՕԺՏՈՒԱԾ ՊԷՏՔ Է ԸԼԼԱՅ ԵՒ ՈՉ ԱՏՐՃԱՆԱԿՈՎ։ Չ՞Է Որ եկեղեցւոյ պաշտօնեան տկարներու եւ աղքատներու կարեկցող ըլլայ։ Չ՞է որ եկեղեցականը հոգիներ փրկելով պէտք է մտահոգուի եւ ոչ նիւթական հարստութիւն դիզելով։ Այդ ահաւոր գինով եւ փառամոլութիւն փայփայող Անգղիական մեքենան՝ որուն անունը լսելուս՝ էութիւնս կը կոտտայ, քանի քիւղերու առօրեան կրնայ զգալապէս բարելաւել։ կարելի է երկարօրէն գրել այս մասին, բայց ամօթ է։Սրբազա՛ն, եթէ կուզես որ անունդ պշքանքով չը յիշուի եւ եկեղեցական ասպարէզը իր հմայքն ու հոգեւորականութիւնը պահէ, «ծախէ նիւթեղէններդ եւ տուր աղքատաց»։ Ոչինչ պիտի տանիս հետդ եւ կտակը զոր ժառանգորդներդ տէրը պիտի դառնան՝ իրենց յաւիտենական ԱՆԷԾՔԸ պիտի ըլլայ։ Ձեռք Կարկառէ՛ որբերն ու աղքատները երջանկացուր, որոնք այնքան շատ են Հայաստանի մէջ։

    • Սամվել Ավդալյան. Մոսկվա says:

      Կոչ եմ անում Զարեհին չզարմանալ: Քանզի Սովետական իշխանությունից հետո ամերիկյան դոլարն է նստել Աստծո գահին: Սովետական իշխանության վախտը, երբ Աստվածը էմիգրացիայում էր, Նրա խոսքը հազար անգամ ավելի շատ էր կատարվում քան թե հիմա: Հիմա երեսպաշտների ոսկե դարն է, ի՞նչ ես կորցրել, ի՞նչ ես ման գալիս…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930