Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Իգիթյանը զարմացել է՝ ինչ աղմուկ է բարձրացել

Հունիս 22,2013 14:28

«Հենց մտնում ես Հայաստան տեսնում ես հին լքված կեղտոտ շինություններ, աղբակույտեր: Երեւի գումարի մի մասը հարկավոր է ծախսել դրա վրա, մաքրել այդ ճանապարհները: Կարեւոր է՝ Մեր հուշարձանները մտնեն ՅՈՒՆԵՍԿՈ-յի  հուշարձանների ցանկի մեջ: Բայց մենք ինչ ենք անում՝ հուշարձանների կողքին ռեստորան ենք շարում:  Նորավանքը այդ պատճառով չմտավ այդ ցուցակի մեջ. Եկեղեցիների վրա ծառեր են աճում: Երեւի  զուգարանների փողը այդտեղ պետք  ծախսենք, եւ վերջապես դադարեցնենք ոչնչացնել  Երեւանի պատմությունը, պատմամշակութային ժառանգությունը»,- այսօր «Ֆորում» ակումբում  ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանն էլ համաձայնեց.«Կարող եմ ստորագրել այդ խոսքերի տակ: Շատ նորմալ կարծիք է»:

Հարցին՝ ինչ անել, պարոն Իգիթյանը շարունակեց «Ինչ-որ ժամանակ առաջ Երեւանի պետական համալսարան էի գնացել , տխրեցի ուսանողների ձեռքին գիրք չտեսա, իսկ մեքենաների բանալիներ մատներին շատ տեսա: Ուզում եմ հասկանալ՝ բուհերի ռեկտորներին դա չի անհանգսացնո՞ւմ: Տարբեր նպատակներով դաշտ է ստեղծվել՝ առանձին պայքարողներ հերոսանան ու հերոս դառնան՝ առանց մտածելու, որ մեր հոգեւոր կլիմայի ընդհանուր վիճակը վատ է»:

Լրագրողների դիտարկմանը՝ ավագանին ինչ է անում տուրիզմի զարգացման համար, պարոն Իգիթյանն ասաց՝ չեմ հասկանում ինչ եք ասում. «Ես ճարտարապետ Լեւոն Իգիթյանն եմ՝ երրորդ մասում ապրած, հիմա կենտրոնում: Էս քաղաքի մարդ եմ, ավագանի եմ,  թե վարչության աշխատող եմ,  ի՞նչ կապ ունի»:

Լրագրողների դիտարկմանը, թե հրապարակի վերակառուցման հայեցակարգը քաղաքը «ավերելու» հայեցակարգ է, ասաց. « Ուզում եմ հասկանալ՝ միամիտ ե՞ք, թե՞ միաիտ եք ձեւացնում: Հրապարակի հետ ինչ-որ հիմա  պատահել է, հրապարակի աղավաղման ճանապարհով է  տեղի ունեցել, խորհրդային տարիներից սկսած: Հիմա փորձ է արվում կարծիք ձեւավորել, թե ինչքանով կարելի է փրկել: Ինչը կորցրած է, իսկ ինչը դեռ հնարավոր է փրկել: Այդ մրցույթի իմաստը միայն դա է:  Բայց  կարելի է ծաղկեցնել,  աղավաղել խոսակցություններով ու քննարկումներով : Հրապարակի վերաբերյալ սա իններորդ դեպքն է, որ մրցույթ է հայտարարվում, բոլորը եղել են ոչ արդյունավետ, ես համոզված եմ, որ եւս մի անգամ անարդյունավետ մրցույթ  է լինելու: Բայց երբեք աղմուկ չի եղել, իսկ հիմա աղմուկ է»:

Տիկին Դանիելյանն էլ բացատրեց. «Աղմուկ չի եղել, որովհետեւ մրցույթները Լենինի դամբարանի վերաբերյալ են եղել: Հիմա խնդիրը դրված է պատկերասրահը եւ այլն, գլոբալ խնդիր է դրված: Դրա համար էլ աղմուկ է»:

Պարոն Իգիթյանն էլ շարունակեց. «Չի արվում մրցույթ,որ վաղն այնտեղ սկսվի ամեն ինչ փոխվել: Մեր ժամանակի ճարտարապետական մտքի հավաքված վիճակ ենք ուզում տեսնել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930