Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարկային տեսչությունը նյարդահոգեբանական տուն- ինտերնատին դատի է տվել

Հունիս 22,2013 14:20

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից,  պետական եկամուտների կոմիտեի Մարտունու տարածքային հարկային տեսչությունը հօգուտ պետական բյուջեի  12 միլիոն 972 հազար 611 դրամ բռնագանձելու պահանջով դատի է տվել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը: Հայցվորի կողմից ներկայացված, ինտերնատի գույքի, դրամական միջոցների վրա կալանք դնելու միջնորդությունը ՀՀ վարչական դատարանի դատավոր Հովհաննես Թորոսյանի կողմից  մասնակի է բավարարվել:

Մեր տեղեկություններով՝ հարկային տեսչությունը դատարան է  դիմել այն բանի համար , որ տուն-ինտերնատի աշխատողներին տրված գիշերավճարները եւ բարձրադիր գոտու համար նախատեսված հավելավճարները  որպես աշխատավարձ  չեն համարվել եւ այդ գումարներից պետբյուջե սոցիալական վճարումներ չեն արվել:

Սույն գործով դատական առաջին նիստը  ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավаյրում նշանակված է հունիսի 28-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930