Հունիսի 21-ին, ժամը 18.05-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի շենքի մոտ:
Ոստիկանությունը հաղորդում է, որ ոստիկանները Ա. Ահարոնյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող շենքի դիմաց` ծառի տակ, հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, տարբեր տեսակի 11 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 13 պայթուցիչ, ինքնաձիգի 9 դատարկ պահունակ, 6 փամփշտակալ ժապավեն` լիցքավորված գնդացրի 227 փամփուշտներով, ծխարձակիչ 5 գլանակ և 5.45 մմ տրամաչափի 1.000 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: