Հայկական «Դորիանս» ռոք խումբն արդեն 5 տարեկան է: Այսօր՝ հունիսի 22-ին, «Yans» ակումբի համերգասրահում խումբը բացառիկ համերգով նշելու է իր 5-ամյակը, այս մասին հայտնել է NEWS.am STYLE-ը: Միջոցառման հյուրերին սպասվում են անակնկալներ, ինչպես նաեւ խմբի անդամների ստորագրությամբ «Դորիանսի» սկավառակը շահելու հնարավորություն:
Օրեր առաջ ԱՄՆ-ից է վերադարձել երգչուհի Սիլվա Հակոբյանը: Mamul.am-ին տված հարցազրույցի ընթացքում նա պատմել է իր ճանապարհորդության մասին. «Մեկնել էի հունիսի 6-ին, այս անգամ նպատակը հունիսի 9-ին կայացած բարեգործական համերգն էր, որի ամբողջ հասույթը փոխանցվեց սիրիահայերին: Այցելությունս աշխատանքային էր, բայց հասցրեցի նաև մի քանի օր հանգստանալ ու օգտակար գործեր կատարել՝ կապված մասնագիտական գործունեւոյթան հետ, որի արդյունքը շուտով կտեսնեք», – ասել է երգչուհին: ԱՄՆ-ում Սիլվան համալրել է նաև մրցանակների թիվը, այս մասին նա գրել էր նաև իր սոցցանցային էջում. «Ուշացել եմ» երգս Լոս Անջելեսի «Armenian Pulse» ռադիոկայանում հանդիսատեսի ակտիվ քվեարկության շնորհիվ ճանաչվեց «Լավագույն սիրո մասին երգ», ինչի համար էլ ես ստացա այս մրցանակը: Շնորհակալ եմ իմ հանդիսատեսին` մշտապես կողքիս լինելու, յուրաքանչյուր վայրում ինձ ջերմ ընդունելու և ոգևորելու համար: Սիրում եմ Ձեզ»:
Լոս Անջելեսում վերջերս մենահամերգ է ունեցել օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանը: Նա դեռևս ԱՄՆ-ում է, սակայն esyes.am-ի հետ ունեցած զրույցում նշել է, որ մենահամերգի առաջարկը ստացել է հոլիվուդյան մեծ կազմակերպություններից մեկի կողմից: «Այդ կազմակերպությունը զբաղվում է հոլիվուդյան կինո մշակույթը պահպանելով, որպեսզի հոլիվուդյան ֆիլմարտադրությունը չվերանա Լոս Անջելեսից»,- նշել է Արմանը և հավելել, որ նրանք շատ վաղուց էին ցանկանում իր մենահամերգը կազմակերպել, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվում էր:
Երգչուհի Նարինե Դովլաթյանը ևս նորություն ունի. նրա նոր տեսահոլովակն արդեն պատրաստ է: «Նկարահանումների մի մասն անցկացրել ենք մեր գյուղում, իսկ մյուս մասը՝ Երեւանում: Անկեղծ ասած, վաղուց էի ուզում մեր գյուղում նկարահանումներ անել, սակայն հարմար պահ ստեղծվեց միայն հիմա: Նկարահանումները նոր ենք ավարտել եւ շուտով պրեմիերան կլինի», – NEWS.am STYLE-ին ասել է երգչուհին ու հավելել, որ տեսահոլովակն ավելի շատ սյուժետային է, իսկ գլխավոր հերոսն ի ընկերն է` Հովհաննես Մուշեղյանը:
Կարդացեք նաև
Շաբաթվա պրեմիերաները՝ Անդրե «Սրտի առաջին խոսքը», Էմմա Ասատրյան «Շիկահեր ու կարճատես կատու»:
Տիգրանուհի Թասլակյան