Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Ես մարզիկ եմ եւ ցանկանում եմ անձնական օրինակ ծառայել»

Հունիս 22,2013 13:39

Երեկ Aravot.am-ը գրել էր, որ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը մեր կայքին ասել է, թե մասնակցելու է Օլիմպիական միջազգային օրվա ծրագրով կայանալիք վազքարշավին:

Այսօր նա կատարեց խոստումը: Մեկնարկից առաջ Հրաչյա Ռոստոմյանը մեզ ասաց. «Այսօրվա իմ մասնակցությունը ձեւական չէ: Ես մարզիկ եմ, բասկետբոլիստ եւ շաբաթական երկու անգամ պարտադիր մարզվում եմ՝ բասկետբոլ, ֆուտբոլ խաղում, վազում: Պարզապես, այսօր ցանկացա անձնական օրինակով մեր ազգաբնակչությանը ցույց տալ, որ առողջ ապրելակերպն անհրաժեշտություն է, որ առանց առողջ մարդու ոչ   լավ զինվոր կունենանք, ոչ լավ գիտնական, ոչ մշակույթի լավ գործիչ եւ ընդհանրապես՝ ոչինչ չենք ունենա, որ ամենաթանկ բանը առողջությունն է, որը պետք է ունենալ եւ պահպանել»:

Մեր հարցին, թե կհասնի՞ եզրագիծ, նա պատասխանեց. «Ոչ միայն անպայման հասնելու եմ, այլեւ ուզում եմ հաղթել»:

Հրաչյա Ռոստոմյանը, ճիշտ է, չհաղթեց, սակայն մրցատարածությունն անցավ ամբողջությամբ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930