2008 թվականին կառավարությունը հռչակեց Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն դարձնելու իր ծրագիրը, որը 2012-ին պետք է ավարտվեր: Ժամկետներն ավարտվեցին, Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն այդպես էլ չդարձավ: Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, սակայն, այլ կարծիք ունի: Այս տարեվերջին Ջերմուկում կավարտվի նոր հյուրանոցի շինարարությունը, որի սեփականատերը նախկին մարզպետ Սամվել Սարգսյանն է. Էդգար Ղազարյանը սա հուսադրող է համարում:
«Առավոտ» օրաթերթ