Հունիսի 21-ին, ժամը 17:30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի եւ Պարոնյան փողոցի գետնանցումում զենք-զինամթերք է թողել:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, մեկնած օպերաատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի պահունակ, փամփուշտի 3 շղթա և տարբեր տրամաչափի 153 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: