ՄՕԿ-ի հովանու ներքո Միջազգային օլիմպիական օրվա շրջանակներում ՀԱՕԿ-ի կազմակերպած մասսայական վազքարշավին այսօր մասնակցեցին մայրաքաղաքի եւ հանրապետության տարբեր քաղաքներից Հանրապետության հրապարակ եկած 3000-ից ավելի վազքասերներ:
Մեկնարկից առաջ նրանց ողջունեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որի խոսքերով օրվա խորհուրդը ոչ այնքան հաղթելն է, որքան մասնակցելը, մասսայանակն սպորտին եւ առողջ ապրելակերպին առնչվելը: Մասսայական այս միջոցառումը բացեցին հեծանվորդները: Այնուհետեւ, սայլակներով մեկնարկեցին շարժողական սահմանափակում ունեցողները, որոնք որպես կանոն մշտապես ամենաակտիվ մասնակցություն են ունենում նմանատիպ մարզական մասսայական միջոցառումներին: Իսկ վերջում Հանրապետության հրապարակից մինրեւ «Հրազդան» մարզադաշտի հարակից հրապարակ մրցուղին ելան 3-ից բարձր տարիք ունեցող վազքասերները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ