«Որքան էլ ՎՊ մասին ՀՀ օրենքի համաձայն՝ Վերահսկիչ պալատը վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունները եւ ընթացիկ հաշվետվությունները կարող է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, եթե դրանցում առկա են կասկածներ քրեաիրավական բնույթի խախտումներ վերաբերյալ, Ի. Զաքարյանը ՎՊ բացահայտած խախտումները չի ուղարկում գլխավոր դատախազություն:
«Ժամանակի» տեղեկություններով՝ արդեն իսկ քննարկվում է, որ ՎՊ-ն իշխանական վերնախավից, մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանից հանձնարարական կստանա այդ բացահայտումները դատախազություն ուղարկել աշնանը, երբ կնշանակվի նոր գլխավոր դատախազ: Հայտնի է, որ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը լրանում էսեպտեմբերին, նա, որոշ տեղեկությունների համաձայն, այլեւս չի նշանակվի այդ պաշտոնին», գրում է «Ժամանակ» օրաթերթը:
Հոդվածն ամբողջությամբ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Այ Ձեր ցավը տանեմ նախագահը ասեց, որ Իշխան Զաքարյանը դրա մասին կարող է խոսել իր տանը , մեկ էլ իր կաբինետում: Էլ դառախազությունը որտեղից հնարեցիք: