Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ուզում եմ տղամարդկանց երկիր Հայաստան

Հունիս 22,2013 10:02

«Հայոց աշխարհ» թերթի հետ զրույցում արձակագիր Ալվարդ Պետրոսյանն ասել է. «Ես ուզում եմ, որ իմ տղամարդկանց երկիր Հայաստանում, հայոց պառլամենտում ՏՂԱՄԱՐԴԻԿ լինեն: Որովհետեւ այս երկիրը պե՛տք է տղամարդիկ ղեկավարեն, այնպիսիք, որոնցից վառոդի հոտ է գալիս:

Վարդան Այվազյանից էլ է վառոդի հոտ գալիս, բայց ասում են` այդ հոտը ճայերի վրա կրակելուց է:

Ինչ վերաբերում է` ինքնապաշտպանվել նախահարձակ լինելով երեւույթին, ապա սա նշանակում է գտնվել շա՜տ խեղճ վիճակում: Լրագրողներին պատժելու, նրանց նկատմամբ վրեժխնդիր լինելու երեւույթը աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրներում էլ կա, բայց այսքան բացահայտ խեղճությո՜ւն…

Վախեցած են, հասկանում են, որ իրենք չեն քաղաքակրթվում, բայց հասարակությունը քաղաքակրթվում է, բարձրանում է պահանջների նշաձողը, ինչին իրենք չեն հասնում: Չգիտեմ, փո՞ղն է այդպես փչացրել: Սրան էլ գումարվում է գրքից հեռու լինելը: Չեմ կարծում, որ մեր քաղաքական «լուսատուներն» ամբողջ օրը նստած գիրք են կարդում: Ու իրենց թվում է, թե բարալիկ, փխրուն աղջիկ լրագրողներն ամենալավ քավության նոխազներն են: Լավ բան չէ: Շա՜տ տխուր բան է:

Բայց նաեւ ուզում եմ ասել, որ այս քիչ քաղաքակրթված, մի քիչ էլ բարբարոսական մակարդակի մեջ այնուհանդերձ մի քիչ ազատություն է մտել, ինչը չենք կարող ուրանալ»:

 

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ  «Հայոց աշխարհ»

Հոդվածն ամբողջությամբ` «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930