ՄՕԿ-ի հովանու ներքո վաղը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվելու են Միջազգային օլիմպիական օրվան նվիրված մի շարք մարզական-մշակութային միջոցառումներ:
Առավոտյան՝ վազքարշավ Հանրապետության հրապարակից մինչեւ «Հրազդան» մարզադաշտի հարակից հրապարակ, երեկոյան՝ ֆլիշ-մոբ եւ մարզական ցուցադրական ելույթներ՝ Հյուսիսային պողոտայում, իսկ դրանից հետո՝ տոնական համերգ Ազատության հրապարակում:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր Aravot.am-ին տեղեկացրեց, որ ինքը եւս մասնակցելու է Օլիմպիական օրվան նվիրված վազքարշավին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ