Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Հայաստանում թրաֆիքինգ չէր լինի, եթե չքողարկվեր իրավապահ մարմինների կողմից»

Հունիս 21,2013 22:10

ԱՄՆ-ի պետդեպի զեկույցում թրաֆիքինգի դեմ պայքարի առումով 180 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 30-ի խմբում, ինչը նշանակում է, որ երկիրը կարեւորում է թրաֆիքինգի դեմ պայքարը, կառավարությունը լրջորեն ծրագրեր է իրականացնում այս ուղղությամբ ու երկրում այս առումով ամեն ինչ կատարյալ է: Aravot.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այս առիթով պետք չէ ոգեւորվել:

«Այժմ ես թվերին չեմ տիրապետում, բայց անհանգստություն ունեմ այդ հարցով: Ես դրանով զբաղվել եմ մի քանի տարի առաջ եւ իմ համոզմունքն է եղել, որ Հայաստանում թրաֆիքինգ չէր լինի, եթե չքողարկվեր այն ժամանակ  իրավապահ մարմինների կողմից: Հայաստանին շատ դժվար է պատկերացնել որպես մի քանի ելքեր ունեցող երկիր: Ես չէի պատկերացնում, որ դա կարելի է անել առանց հանցավոր համագործակցության, բայց թե հիմա պայքարի ձեւերն ու միջոցներն ինչպիսին են եղել`ես չգիտեմ: Այն ժամանակ ես ունեի ձեւավորված կարծիք, առ այն, որ մեր դատական իշխանությունը պատշաճ ձեւով չի աշխատում թե թրաֆիքինգից տուժածների հետ, թե մեղավորների, մեղադրյալների հետ: Ոգեւորվել այդ զեկույցով`ընդհանրապես պետք չէ, քանի որ խոսքը գնում է պայքարի մասին, ոչ թե երեւույթի մասին: Եթե մենք ցույց ենք տվել, որ օրենսդրություն ենք փոփոխել, կամ`պատժելիության սկզբունքն է գործել մի քիչ ավելի շատ, դրանք փաստեր են, որոնք խոսում են ոչ թե այն մասին, որ թրաֆիքինգը չկա, այլ այն մասին, որ դրա դեմ պայքարում ենք»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930