Հունիսի 21-ը ոստիկանության զորքերի կազմավորման օրն է: Տարեդարձի կապակցությամբ հանդիսությունն անցկացվեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդում:
Տոնական հանդիսությունը սկսվեց զոհված զինծառայողների հուշահամալիրի բացման արարողությամբ:
Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաները, հյուրերն ու զոհվածների հարազատները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին սահմանների պաշտպանության ժամանակ եւ ծառայողական պարտքը կատարելիս զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ:
Տոնի առթիվ զինծառայողներին շնորհավորեց ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության զորքերի անցած փառավոր ուղու մասին խոսեց ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը:
Ոստիկանության զորքերի զինծառայողներին շնորհավորեց եւ զոհվածների հարազատներին ցուցաբերվող ուշադրության համար շնորհակալություն հայտնեց Անհայտ կորածների հարազատների միության նախագահ տիկին Ռիման:
Կարդացեք նաև
Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Կոտայքի թեմի առաջնորդ, ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատու, գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը:
Ծառոյաղամարտական գործունեության մեջ դրսեւորած բարձր արդյունքների համար եւ ոստիկանության զորքերի օրվա կապակցությամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի եւ ոստիկանության զորքերի հրամանատարի կողմից զորքերի մի խումբ զինծառայողներ արժանացան պարգեւների:
Օրվա խորհուրդը մեծ էր, այն միայն տոնական չէր՝ հուզմունք, թախիծ, հիշողություններ, հպարտություն…
Զորամասի կապի ծառայության պետ, մայոր Շալիկո Կարոյանը առաջին ՄՀՕՋ-ականներից է:
Հուշապատին նրա մարտական ընկերների լուսանկարներն են…
Հուզված են զոհվածների հարազատները, անհայտ կորած Աշոտ Կարապետյանի հայրը դեռ սպասում է որդուն:
Շուռնուխում զոհված Սարգիս Քոլոզյանի մոր հուզումն անսահման է, լուսանկարում որդին է՝ մարտական ընկերների հետ…
Զոհվածների հարազատները ցավին ամոքում ունեն. որդիների հիշատակը հավերժ է, իրենք՝ միշտ ոստիկանության պետի, ոստիկանության զորքերի հրամանատարի ուշադրության, իրենց որդիների մարտական ընկերների հոգածության կենտրոնում…
Հայրենիքի համար ծառայելը պատիվ է, զոհվելը՝ սրբագործություն: Հուշապատին հավերժացած այս տղաների հոգիներն այսօր հպարտ թեւածում են վերեւներում….
ՀՀ Ոստիկանություն