Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Տարվա բժիշկ» առաջին մրցանակաբաշխությանը։ «Տարվա բժիշկ» հանրապետական բաց մրցույթը անկացվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով և ամենամյա է լինելու։ Մրցույթը ներառում է 14 անվանակարգեր։
«Տարվա մանկաբույժ» անվանակարգում լավագույնը ճանաչված՝ Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոնի մանկաբույժ, մանկական վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանին մրցանակը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Երևանի քաղաքապետը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորել է ոլորտի մասնագետներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց մարդասիրական գործունեության համար։
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ուշադրություն, վրիպակ: Վերնագիրը կարդալ՝ «Տարվա մակաբույծ» մրցանակը հանձնվել է Տարոն Մարգարյանին