Լրահոս
Օրվա լրահոսը

Տուն տարված գազի բալոնը «խոսեց»․ «Մի վախեցիր, բաց արա․․․»

Հունիս 21,2013 20:54

«Դռան թակոց լսեցի: Մոտեցա, բացեցի: Մարդ չկար: Ինձ թվաց, թե սխալվել եմ: Նորից կրկնվեց թակոցը: Մոտեցա դռանս, ոչ մի ձայն, կամաց անցա խոհանոց, մեկ էլ նորից թակոցը: Թակոցը գալիս էր մի քանի ժամ առաջ իմ բնակարան բերված գազի բալոնից: Լսեցի մի ձայն. «Մի վախեցիր, բաց արա»,-պատմում է զրուցակիցս:
Գազի բալոնը բացվեց. այնտեղ թաքնված տղամարդ կար:
Տակառի վերնամասում տեղադրվել էր գործարանային արտադրության փոքր` երեքից հինգ կիլոգրամ տարողությամբ մեկ այլ բալոն, որը լիցքավորված էր գազով: Իսկ տակառի մասը լցված էր տղամարդու քաշին համապատասխան` քառասունից-քառասունհինգ կիլոգրամ այլ նյութերով:
Որպեսզի մետաղյա տակառի բացվող մասի պտուտակները եւ դրա ոչ գործարանային լինելու հանգամանքը չերեւար՝ «գազի մարդը» նախապես պատվիրել էր, որ այն երեսապատված լինի կաշվե պաստառով:

 

Հայաստանի ամենաարտառոց քրեական գործի մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Դեբիլ չեմ,սակայն չկարողացա հասկանալ.թե ինչ էր այս բոլորը նշանակում?

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930