Օդեսայում ընթացող ՍԾՏՀ նախարարների խորհրդի նիստին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի օրակարգը նախատեսում էր նաև երկկողմ հանդիպումներ:
Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման շուրջ։
ԵԱՀԿ-ում ուկրաինական նախագահության համատեքստում անդրադարձ եղավ ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, կազմակերպության գործող նախագահի տարածաշրջան կատարելիք այցի ժամկետներին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
Կարդացեք նաև
Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարար Նատալիա Գերմանի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց նրան նշանակման կապացությամբ՝ հույս հայտնելով, որ Մոլդովայում նոր կառավարության ձևավորումից հետո գործուն քայլեր կձեռնարկվեն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, հայ-մոլդովական համագործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղղությամբ։
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ և բազմակողմ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպե նաև հայ-մոլդովական ձևաչափում կայանալիք հանդիպումների առաջիկա ժամանակացույցը:
Նախարարներն անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, խորհրդարանական ձևաչափով համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերին։
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայություն