Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ ղեկավարները կընդունեն Իլհամ Ալիեւին

Հունիս 21,2013 20:00

«Ազատություն» ռադիոկայան.   Եվրահանձնաժողովի նախագահի հրավերով աշխատանքային այցով Բրյուսել է մեկնում Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիեւին ընդունելու են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը։

Ենթադրվում է, որ բանակցությունների օրակարգում ի շարս այլ խնդիրների կլինի էներգետիկայի ասպարեզում Եվրամիության եւ Ադրբեջանի համագործակցության ընդարձակման հնարավորությունը։

Վերջին անգամ Ալիեւը այս օրակարգով ճիշտ երկու տարի առաջ է մեկնել Բրյուսել, դրան նախորդել է Բարոզուի 2011 թվականի հունվարին Բաքու կատարած այցը, որի ընթացքում ստորագրվել է «Գազի հարավային միջանցքի» հռչակագիրը` նախաձեռնություն, որը Եվրահանձնաժողովի նախագահը անվանել է «Եվրոպական միության եւ Ադրբեջանի ընդհանուր ռազմավարական նպատակ»։

Նավթով ու գազով հարուստ Ադրբեջանը, իհարկե, Եվրամիության կարեւոր գործընկերներից է, սակայն այցի ընթացքում չի հաջողվի խուսափել քաղաքական խնդիրներից եւ մարդու իրավունքների բնագավառում Ադրբեջանում առկա ծանր կացության թեմայից։

 

Արմեն Քոլոյան

 

Մանրամասները կարող եք կարդալ` azatutyun.am-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930