Սիվիլնեթ․ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը (Սամվել Կճոյանը) գործարար Աշոտ Սուքիասյանի հետ [որը Կճոյանի սանիկն է-ՍիվիլՆեթ] առնվազն երկու անգամ եղել է Կիպրոսում, ինչը 100%-ով ապացուցված փաստ է. հունիսի 20-ին ՍիվիլՆեթի տաղավարում նման հայտարարություն է արել օֆշորային հետաքննություն իրականացնող «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը` նշելով, որ այս տեղեկությունը ճշտված է հենց նրանց` օդանավակայան ուղեկցողներից:
«Հիմա Կճոյանը կարող է ասել, որ չի եղել Կիպրոսում. այդ դեպքում մեզ կմնա, ասենք, լուսանկար հրապարակել: Բայց հիմա ինքը չի էլ կարող ասել, որ չի եղել, քանի որ նա անցել է անցակետը, ինչն իրավապահները կարող են ստուգել»,- նշել է Էդիկ Բաղդասարյանը:
Մանրամասները կարող եք կարդալ՝ civilnet.am-ում:
Ես զարմանում եմ որ դեռ ինչ որ բան եք ուզում պարզել: Ինչպես կարելի է պարզել պազից էլ պարզը: Դե տեսնում եք, որ մեր իշխանավորները թքած ունեն Ձեր պարզածների վրա: Երկրի նախագահն էլ, ոչ ձայն է հանում ոչ էլ հետաքրքրվում է: Ոնց որ թե խոսքը Կիպրոսի վարչապետի մասին է, որը Հայաստանի օֆշորային գոտում ձեռնարկություն է գրանցել: Այնքան թքած ունեն, որ իրենց ռազմավարական դաշնակիցն էլ որոշեց թքած ունենալ իրենց և մեր ողջ ժողովրդի վրա հերթական անգամ: Հետո էլ նեղանում են թե Լրոն Տեր-Պետրոսյանը ասում է ավազակապետություն է: Բա երբ ամբողջ պետական համակարգը իր բոլոր բարձրաստիճան ղեկավարներով զբաղված են միայն թալանով, ատկատներով( ՎՊ հաշվետվություն ), նայում են թե մարդը, որ բիզնեսում է հաջողություններ ունեցել, ու որոշում են ոնց ետ փողերը տանեն ձեռից, այսինքն ( քցեն ), էլ ավազակածումբը ոնց է լինում: Ավազակախմբի ղեկավարած պետությունն էլ ավազակապետություն է