Լրահոս
Օրվա լրահոսը

Դարպասապահը փամփուշտը գլխի մեջ խաղացել է 90 րոպե

Հունիս 21,2013 18:20

 fedpost.ru– փոխանցմամբ՝ սերբիական սիրողական ֆուտբոլի ակումբներից մեկը դարպասապահ Դուշկո Կրտալիկան դարձել է անհավանական պատմության հերոս: Ըստ սերբիական Dnevni Avaz թերթի, 51-ամյա դարպասապահը խաղի ժամանակ դիմել է իր թիմի մարզչին` բողոքելով գլխացավից: Վերջինս հուսադրել է տղամարդուն ասելով որ ցավը առաջացել է գնդակով իր գլխին հարված ստանալու արդյունքում և հրահանգել շարունակել խաղը: Խաղի ավարտից հետո դարպասապահը կրկին դիմել է մարզչին և ասել որ բոլորովին չի զգում սեփական ձեռքերն ու հազիվ է կարողանում ոտքի վրա կանգել: Որոշ ժամանակ անց Դուշկոն կորցել է խոսելու ունակությունը և նրան տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները վերջինիս գլխում հայտնաբերել են 9 մմ. տրամագծով փամփուշտ: Արդյունքում ի հայտ են եկել միքանի հարցեր: Ինպե՞ս է հնարավոր չնկատել փամփուշտը գլխի մեջ, ինչպե՞ս կարող է մարդը այդ վիճակով իրեն զգալ բավարար լավ վիճակում և խաղախ 90 րոպե շարունակ, ինչպե՞ս է փամփուշտը հայտնվել նրա գլխում: Հարցերից միայն վերջինն է գտել իր պատասխանը: Ոստիկանությունը պարզել է, որ այդ օրը մարզադաշտի մոտակայքում տեղի են ունեցել 3 հարսանիք, որոնցից մեկի ժամանակ հյուրերից մեկը ատրճանակով միքանի փամփուշտ է արձակել, և հենց այդ փամփուշտներից մեկն էլ հայտնվել է դարպասապահի գլխում: 51-ամյա դարպասապահին վիրահատել են. նրա վիճակը կայուն է, իսկ ատրճանակով կրակողին ոստիկանությունը ձերբակալել է:

2 (20)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930