Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուքս Ստեփանյանի հայրը հայհոյել է մահացած զինվորի մորը

Հունիս 21,2013 18:07

Մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հոր` Աշխարհիկ Ստեփանյանի դժգոհությունները Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց «Զինվոր» ՀԿ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտ Խաչատրյանը:

«Նույն Աշխարհիկը, կանգնած իմ կողքին, մի սեւազգեստ կին էլ կողքիս սկսեց հայհոյանքներ իմ հասցեին հնչեցնել: Ինքը պահանջեց լրատվականներ, պահանջեց նախարարի գալը, բոլորը եղավ իր համար: Աշխարհիկին ոչ ճանաչել եմ, ոչ էլ խոսք տվել, որ իր հետ կգնամ, կպայքարեմ: Գնացել էի հուղարկավորության մասնակցելու, գրեթե բոլոր զինվորների հուղարկավորությանը մասնակցում եմ: Ես տեղյակ չեմ եղել, որ երեխային բերում են Երեւան: Իրենց հանդիպել եմ Սեւանի ճանապարհին, մոտեցել եմ, հարցրել` ով է ծնողը: Չեմ հանգստացրել` ոչինչ, ոչինչ ասելով, ուզում էի ցավակցել: Ինքն էլ ասել է՝ հեռու գնա: Պտտվել եմ, նստել մեքենա, իմ սեւ զգեստները հարգելով, հետ եմ եկել, ոչ մի բառ չեմ ասել նրան»,- Aravot.am-ին ասաց «Զինվոր» ՀԿ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտ Խաչատրյանը` անդրադառնալով մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հոր` Աշխարհիկ Ստեփանյանի` իր հասցեին ուղղած դժգոհություններին:

Հիշեցնենք, որ Ա. Ստեփանյանը Tert.am-ին պատմել էր, որ. «Ես իրան ասեցի, դու ի՞նչ մայր ես, որ էսօր մեզ հետ չես պայքարում, եկել ես, ասում ես ոչինչ, ոչինչ։ Վռնդեցի, գնաց։ Էս մայր կոչվածը էսօր բա ո՞ւրա, ինչի՞ չի գալիս, ասում, «ի՞նչ եղաք, Աշխարհիկ ջան, ի՞նչ եղավ, ո՞նց եք: Հուսահատվել եմ, շատ եմ հուսահատվել, տենամ ինչ կլինի»:

Մ. Խաչատրյանն էլ հակադարձում է. «Ինքը ինձ հայհոյում է, հիմա նման մարդու կողքին դուք կկանգնե՞ք: Հետո ես գնացել էի ցավակցելու, չեմ ասել `ձեր կողքին կկանգնեմ»:

Տիկին Խաչատրյանը չգիտի մահացած զինվորի հոր նման պահվածքի պատճառը: Մեր հարցին` հնարավո՞ր է ձեր մասին մահացած զինվորի հոր մոտ վատաբանել են, ասաց. «Դժվար թե վատաբանեին, որովհետեւ այնտեղ կային նախկին զինծառայողներ, որոնք ինձ փաթաթվել էին ու ասում էին` մեռնեմ քո կյանքին ու համբուրում էին: Ուղղակի ինքը էնքան վրդովված էր, դրա համար նման բաներ ասաց, չգիտեմ ովքեր են իր խորհրդատուները»;

Մեր հարցին, թե ինչու են կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի բողոքի ցույց անցկացնող՝ խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների մայրերը նրան մեղադրում պայքարից շեղվելու ու ՊՆ-ի հետ համագործակցության մեջ՝ ասաց. « Մինչեւ այդ կանանց կառավարության շենքի դիմաց նստացույց անելը ու պայքարելը՝ ես այդ կարգավիճակում էի: Երկար տարիներ ուզում էի բացահայտեի տղայիս սպանությունը: Եվ այդ մայրերից ոչ ոք իմ կողքին չէր: Ես եւս մեկ անգամ չեմ ուզում խաբվել ու կառավարության շենքի դիմաց կանգնել մայրերի կողքին, որոնց տղաների գործերը չեն բացահայտվելու: Անցել է 15 տարի՝ իմ տղայի գործը չեմ կարողանում բացահայտել, ես ո՞նց կարող եմ օգնել այդ մայրերին: Եթե մի մայր չի կարողացել իր տղայի գործը բացահայտել կարո՞ղ է կառավարության շենքի դիմաց կանգնելով բացահայտել ուրիշի տղային սպանության գործը»:

Տիկին Խաչատրյանը պատմեց, որ ինքը հիմա պտտվում է զինկոմիսարիատներով ու զինակոչիկներին հորդորում է ներողամիտ լինել իրար նկատմամբ. «Մ՝ասնակցում եմ նորակոչիկների ուղեկցմանը, տալիս եմ նվերներ եւ խնդրում ու ասում՝ ձեր ոտքը պաչեմ, իրար նկատմամբ եղեք հանդուրժող ու ներողամիտ»:

Նա հաստատեց ՊՆ-ի հետ իր համագործակցությունը. «Եթե ուզում եմ զինվորին աջակցել, խնդիրները բարձրացնել՝ բոլորի հետ էլ համագործակցում եմ, որ կարողանամ հարցին լուծում տալ: «Զինվոր» հ/կ համակարգող խորհուրդը համագործակցում է թե ՊՆ-ի, թե ԱԺ-ի եւ Ռազմական ոստիկանության, բոլորի հետ: Դրա մեջ խնդիր չեմ տեսնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աննա says:

    Թող նրանց սրտի հետ գնար: Կամ իր ինչ գործն է? Թող իր ցավով գնա: Իր ցավը թողած ուրիշների գործերին է խառնվում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930