Մոնրեալի կոնսերվատորիայի նախկին տնօրեն և նույն հաստատության նվագախմբի ղեկավար Րաֆֆի Արմենյանը թողել է պաշտոնը այլ նվաճումների հասնելու համար: Հայտնում է «Մոնրեալ գազետ» թերթը՝ նշելով, որ այդ նվաճումներից մեկը ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգի «Զգուշացեք խղճահարությունից» վեպի հիման վրա վերջերս իր գրած օպերան է:
«Սա ազատ լինելու առավելությունն է», – ասել է 71-ամյա Արմենյանը:
Արմենյանը ծնվել է Կահիրեում, սովորել Վիեննայում: Նա Մոնրեալի կոնսերվատորիայի նվագախմբի ղեկավարն էր 1981թ.:
Արմենյանը հույսի ունի վերականգնել իր մասնագիտական կապերը, որոնք կորցրել է 2008-ից 2011թթ. տնօրեն եղած ժամանակ ու շարունակել իր կարիերան որպես հյուրընկալվող դիրիժոր: Նա և իր կինը՝ Ագնես Գրոսմանը, կշարունակեն ապրել Մոնրեալում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ