Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր դռնբաց նիստում կարճեց ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի դեմ սկսված վարույթը: Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր քննում էր «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը դիմումը,որով նա նա պահանջում էր քննել ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի վարքը:
«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դա վերաբերում է միջանձնային հարաբերություններին, կենցաղային վեճին, որը որեւէ առնչություն չունի պատգամավորի ոչ լիազորությունների, ոչ դիրքի հետ»,-ասաց ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։
«Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը դիմում էր ներկայացրել Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով` քննելու Նաիրա Կարապետյանի ոչ վայելուչ, անհարգալից վարքը: Ըստ տիկին Թութունջյանի` պատգամավորը հեռախոսով իր հետ անհարգալից է խոսել ու նույնիսկ սպառնացել:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ