Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորային սկանդալի մասով ԲՀԿ-ն չի շտապում գնահատականներ տալ

Հունիս 21,2013 17:28

Ձեր տպավորությամբ Աշոտ Սուքիասյանի ինքնախոստավանական նամակը միամիտ չէ՞ր՝ Aravot.am-ի հարցին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ես անկեղծ ասեմ. ինձ չեն հետաքրքրում այդ բաները: Այդ հարցով դիմել են դատախազություն: Մինչեւ մենք չունենանք համապատասխան մարմինների եզրակացությունը, ես միայն քաղաքական գնահատական կարող եմ տալ: Իհարկե, ցանկալի երեւույթներ չեն: Որեւէ իրավական գնահատական իրավունք չունեմ տալ: Սպասենք արդյունքներին՝ նոր կասենք»:

Հիշեցնենք, որ խնդիրը վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի օֆշորային սկանդալին: Այդ առիթով հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը՝ Նավասարդ Կճոյանի սանիկը, օրերս «Հետքին» ու դատախազությանը ինքնախոստովանական նամակով էր հանդես եկել՝ ասելով, թե ինքն է վարչապետի եւ Կճոյանի անուններն օգտագործել օֆշորային գոտում ընկերություն գրանցելու, բանկային հաշիվներ բացելու համար, որպեսզի ապահովագրի իր բիզնեսը: Ըստ Սուքիասյանի, ինքը չի գիտակցել իր քայլի հետեւանքները:

Պարոն Մելքումյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ ինչպե՞ս է վերաբերվում վերահաս թանկացումների ֆոնին կառավարության ձեռնարկած քայլերին, մասնավորաբար, նվազագույն աշխատավարձը 10 հազարով բարձրացնելուն: «Իհարկե, մենք կողմ ենք քվեարկել, որովհետեւ չէինք կարող այդ 10 հազարից էլ զրկել, բայց դա հարց չի լուծում»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ այս քայլն ընդամենը, այսպես ասած, «ստատուս քվոն» է արձանագրում՝ նվազագույն աշխատավարձի շեմը համապատասխանեցնելով միջին աշխատավարձին. «Որեւէ դրական բան ես սրանով չեմ արձանագրում: Օրական 300 դրամը որեւէ հարց չի լուծում: Ավելին, փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում տնտեսվարողների բեռն ավելանալու է»:

Իբրեւ տնտեսագետ, Մելքումյանը կողմ է տոտալ քայլերի՝ պահանջարկի համատարած խթանման, քանի որ հետճգնաժամային իրավիճակները հենց աշխատավարձի կտրուկ բարձրացումներ են պահանջում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930