Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Հունիս 21,2013 17:22

Մոր և մանկան առողջության հայկական դաշինքի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր Աղվերանում հանդիպում-երկխոսություն ունեցավ քաղաքացիական հասարակության ավելի քան 45 ներկայացուցիչների հետ:

Նախարարը ներկայացրեց իրականացվող բարեփոխումները պոլիկլինիկան և հիվանդանոցային օղակներում, ֆինանսավորման և այլ ոլորտներում։ Խոսեց նաև առաջիկայում ակնկալվող տարբեր ծրագրերի, այդ թվում` առողջ ապրելակերպի խթանման մասին: Երկու ժամ տևած հանդիպման ընթացքում Դերենիկ Դումանյանը սպառիչ պատասխաններ տվեց դաշինքի ներկայացուցիչներին հուզող բազմաթիվ հարցերին:

Հիշեցնենք, որ Մոր և մանկան առողջության հայկական դաշինքը ստեղծվել է 2010թ. Վորլդ Վիժն կազմակերպության «Երեխայի առողջությունն է» քարոզարշավի շրջանակներում: Այն միավորում է 47 ՀԿ-ների, մասնագիտական կառույցների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների:

 ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930