Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Բուժաշխատողի միջազգային օրվա կապակցությամբ առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի բժիշկ-վարակաբան, Երևան քաղաքի գլխավոր մանկաբույժ Էլեոնորա Մնացականյանին և Երևանի քաղաքապետարանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լևոն Գրիգորյանին։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է հյուրերին մասնագիտական օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել առողջապահության ոլորտում տարիների մեծ ավանդի համար։
Քաղաքապետի ոսկե մեդալին արժանացած բուժաշխատողները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ այսչափ բարձր գնահատանքի համար և հավաստել, որ այսուհետ ևս իրենց ողջ եռանդն ու գիտելիքները ներդնելու են Երևանի առողջապահական ոլորտի զարգացման գործին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն