2013 թվականի մայիսի 24-ին Փարիզում ՀՀ դեսպանատանը ինը հիմնադիր կողմեր կնքել են համաձայնագիր՝ Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտ հիմնադրելու մասին: Ֆրանսիական ինստիտուտի ներդրումը Հայաստանում նպատակ է հետապնդում ֆրանսիական ինժեներական կրթական ամբողջական բուհական, հետբուհական և վերապատրաստման համակարգ ուղղություններով:
Ֆրանսիական ինստիտուտի ռեկտոր` Լորան Ֆրյուժիեն ասում է, որ այս տարի առաջին անգամ ֆրանսիական ինստիտուտը իր դռները կբացի ուսանողների առջև:
Ինչպես հայտնի է Հայաստանը ունի շինարարական ծրագրեր, այդ թվում հյուսիս-հարավ երկաթուղին, որը կապելու է Վրաստանը Իրանի հետ, ինչպես նաև դեռևս խորհրդային ժամանակներում կառուցված բազմաթիվ շինություններ, որոնք պետք է վերանորոգվեն, այդ աշխատանքների գործում մեծ ներդրում կունենան այս ինստիտուտի ուսանողները, վստահեցնում է ռեկտորը:
Ծրագրին աջակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և եվրոպական ակադեմիայի խորհրդի հիմնադիր նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարը, Սփյուռքի նախարարը , Հայաստանում Ֆրանսիայի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանները:
Կարդացեք նաև
Իսկ ընդունվելու կարգը հետևյալն է. «Դիմում հայտերը ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը: Ընդունվելու համար կարող են ներկայացնել դպրոցական ատեստատ և մասնակցել հարցազրույցին»,-նշում է Լորան Ֆրյուժիեն : Յուրաքանչյուր առարկայական բաժնում կարող են ընդունվել առավելագույնը 60 ուսանող: Ուսման վարձը կհասնի մինչև 1000 եվրո:
Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի բաժինները 5-ն են՝ ինժեներական գրաֆիկա, նախագծում և փորձաքննություն, ենթակառուցվածքների ինժեներիա, կառավարում և շահագործում, շինարարական նոր սեյսմակայուն տեխնոլոգիաներ և կանոնակարգեր, դիզայն, ֆինանսական ինժեներիա և էկոնոմիկա:
Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ