Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն արդարացրել է 38 միլիոն դրամ արժեքով ոսկե զարդերի եւ գումարի գողության կազմակերպման մեջ մեղադրվողին

Հունիս 21,2013 16:25

2013թ. հունիսի 20-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով առաջադրված մեղադրանքով արդարացնել Ռուսաստանի Դոնի-Ռոստով քաղաքում հաշվառված, Բերդ քաղաքում բնակվող, 1970թ. ծնված Կորյուն Ալավերդյանին: Դատարանը վճռել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Մասիս Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով եւ նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Կորյուն Ալավերդյանը 2012թ. հունվարի 18-ին կազմակերպել է համաքաղաքացի Վլադիմիր Վանեսյանի բնակարանից կատարված գողությունը, նրա կազմակերպմամբ` Վանաձոր քաղաքի բնակիչներ Վահե Թումասյանը եւ Մասիս Խաչատրյանը նախնական համաձայնության գալով, դռան կողպեքը կոտրելու միջոցով մուտք են գործել Վ. Վանեսյանի բնակարան եւ ննջասենյակի մետաղյա պահարանից գողացել ընդհանուր արժեքով 38 միլիոն 488 հազար 75 դրամի ոսկե զարդեր եւ գումար:

shamshyan.com կայքը հայտնել է, որ հունիսի 21-ին Վլադիմիր Վանեսյանը եւ նրա կինը` Գայանե Մելքումյանը Երեւանում դժգոհություն են հայտնել Զոյա Զաքինյանի կայացրած դատավճռից եւ ցանկանում են նամակով դիմել հանրապետության նախագահին:

«Ես արդարադատություն եմ իրականացրել: Կորյուն Ալավերդյանն արդարացվել է, քանի որ հանցակազմ չկար»,- մեզ հետ զրույցում ասաց Զոյա Զաքինյանը: Նշենք, որ ավելի քան 38 միլիոն դրամ արժեքով գողոնից դատարանում, որպես իրեղեն ապացույց, առկա է եղել ընդամենը մեկ մատանի:

Դատավոր Զաքինյանից տեղեկացանք, որ տուժող Վ. Վանեսյանը պատճառված վնասի վերականգման պահանջ չի ներկայացրել դատարան, սակայն հունիսի 20-ին կայացված վճռով տուժող կողմին իրավունք է տվել դրա համար քաղաքացիական հայցով դիմել դատարան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930