«Ազատություն» ռադիոկայան. «Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը», – այսօր Բրյուսելում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Մենք երախտապարտ ենք նրանց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պահում են ուշադրության կենտրոնում` օգտագործելով դրա համար այնպիսի կարեւոր ֆորում, ինչպիսին Մեծ ութնյակն է», – հավելել է Ալիեւը:
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ, թե որքան մոտ է իր երկիրը Եվրամիությանը, «այնքան շատ հնարավորություններ ունի ժողովրդավարական զարգացման համար»:
Արման Հովհաննիսյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարող եք կարդալ azatutyun.am-ում