Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորը չի հաշվել, թե 45 հազարն իրեն քանի՞ օր կբավարարի

Հունիս 21,2013 15:41

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը կարծում է, որ 45 հազար դրամը «շատ քիչ ա», որպեսզի միջին վիճակագրական հայաստանցին կարողանա իր  մեկ ամսվա ծախսերը հոգալ:

Հիշեցնենք, որ հուլիսի մեկից Հայաստանում նվազագույն աշխատավարձը դառնալու է 45 հազար դրամ: Սա թեեւ Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո մեր հին ու նոր կառավարության գալիք տարվա ծրագրում էր ամրագրված, բայց երբ հաստատվեց գազի գնի թանկացումը, կառավարությունը որոշեց քայլեր անել: Նվազագույն աշխատավարձի 10 հազար դրամով բարձրացումն այն քայլերից մեկն է, որ կառավարությունն անում է՝ մեղմելու համար վերահաս թանկացումները: Հիշեցնենք, որ նախորդ օրերին խորհրդարանում տնտեսագետ-պատգամավորները հիմնավորեցին, որ այս քայլը ոչ քաղաքական, ոչ տնտեսական եւ ոչ էլ թանկացումները մեղմելու իմաստով որեւէ ազդեցություն չի գործում: Ավելին, տնտեսական իմաստով, այն անգամ բացասական գնահատեցին:

Aravot.am-ը պարոն Կարապետյանից հետաքրքրվեց՝ որքա՞ն է իր ընտանիքի մեկ ամսվա նվազագույն ծախսը՝ պատկերացնելու համար, թե որքան գումար է անհրաժեշտ ոչ պատգամավորական ընտանիքներին: «Ճիշտն ասած, չեմ հաշվել, բայց հաստատ 45 հազար դրամ չի»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ 45 հազար դրամը քանի՞ օր կբավարարի իրեն, պարոն Կարապետյանն արդեն հեռանալով ասաց. «Չգիտեմ: Չեմ հաշվել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930