Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը մասնակցեց քիմիայի և պատմության քննությանը թիվ 170 ավագ դպրոցում

Հունիս 21,2013 15:37

ashotyan1 ashotyan

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր օրը սկսել էր ապագա ուսանողների հետ` ներկա լինելով քիմիա և պատմություն առարկաների քննությանը թիվ 170 ավագ դպրոցում: Նա ծանոթանում էր ուսանողների հետ, հարցնում որտեղից են եկել ու ինչպես են տրամադրված քննությանը: Նստում էր աշակերտական սեղանին, խորհուրդներ տալիս երեխաներին ու ձեռք սեղմում:

Մինչև քննության սկսելը դպրոցի քննական հանձնաժողովի ղեկավար Լուսինե Ասլանյանը տեղեկացրեց, որ ըստ ցուցակների՝ պետք է մասնակցեր 235 դիմորդ. «Ներկա դրությամբ ունենք 25 բացակա: Ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել»,- ու հույս ունի, որ մինչև քննության ավարտը այդպես էլ կշարունակվի:

Այսօր քննական գործընթացի վերջին օրն է, ու այն ավարտվում է հաջողությամբ: Նախարարը հաջողությունը կապեց լրահոսի բացասական խոսակցությունների չնչին տոկոսով ու երեխաների ցուցաբերած բարձր գնահատականներով: Ա.Աշոտյանն ասաց, որ այն ուսանողները, երբ չընդունվեն առաջին հայտով, ապա նրանց հնարավորություններ կտրվի երկրորդ հայտով ընդունվելու:

Իսկ քննասենյակներից իր դուրս գալը նախարարը բացատրեց նրանով, որ չխանգարի աշակերտներին:

Աշոտյանը հեռացավ քննասենյակներից՝ ցանկանալով հաջողություն, ուշադրություն, բարձր գնահատականներ: Քննությունը սկսված է :

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930