Այսպես են ասում, երբ դարպասապահը սեփական դարպասից գրավում է մրցակից թիմի դարպասը:
Հենց այսպիսի դեպք կատարվել է ֆուտբոլի Շվեդիայի լիգայի 2-րդ դիվիզիոնի «Վերբերգ»-«Ֆալկենբերգ» խաղում: Հանդիպման 19-րդ րոպեին հյուրերի դարպասապահ Օտտո Մարտլերը ուժեղ հարվածով գնդակը մտցրել է խաղի մեջ եւ այն, հատելով ամբողջ խաղադաշտը, իջել է մրցակից թիմի տուգանային հրապարակ ու անդրադարձով անցնելով շատ առաջ եկած դարպասապահ Դան Սադեի գլխավերեւով, հայտնվել է նրա դարպասում:
Խաղն ավարտվել է 0:4 հաշվով հօգուտ «Ֆալկենբերգի»
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ