Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի «Կոնֆեդերացիաների գավաթի» 1-ին տուրի ընթացքում, մինչ Իսպանիան հաղթում էր Ուրուգվային, անհայտ հանցագործները հյուրանոցում «մաքրազարդում» էին ֆուտբոլիստների սենյակները:
Այս մասին տեղեկացնում է «Reuters» գործակալությունը: Իսկ իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով տուժել է վեց մարդ, որոնց անուններն առայժմ չեն հրապարակվում: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը հրաժարվել է կատարվածի մասին մեկնաբանություններ տալուց, քանի դեռ Բրազիլիայի ոստիկանությունը պաշտոնական հայտարարություն չի արել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ