Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծերանոց

Հունիս 21,2013 14:32

Այս նյութը գրելու առիթը շատ վաղուց էր հասունացել, սակայն պատճառ դարձավ այն, որ օրերից մի օր ավտոբուսով երթևեկելիս, վարորդին մոտեցավ ավտոբուսում նստած՝ համարյա ցամքած, չափազանց ծեր մի կին և հարցրեց մոտակա ծերանոցի կանգառը: Իջնելիս՝ նա վարորդին մեկնեց 100 դրամանոցը, որը վարորդը սովորականի պես՝ հաճույքով վերցրեց, կարծես իջնողը սովորական ուղևոր էր: Ես կանխեցի վարորդին, տատիկին հետ տվեցի 100 դրամանոցը և առանց որևէ բան ասելու, սակայն հայացքով ամեն ինչ հասկացնելով՝ ես վարորդին վճարեցի այդ 100 դրամը: Այդ պահին՝ այդ վարորդի համար ես երկրորդ ցավն ապրեցի և հաստատակամորեն որոշեցի գրել այս նյութը:

Գաղտնիք բացած չենք լինի, եթե ասենք, որ ծերանոցը մարդկային կյանքի վերջին՝ հավանական հանգրվաններից մեկն է: Նշեմ նաև, որ սա մի թեմա է, որին որքան հաճախ անդրադարձ լինի, այնքան զգոն կլինենք՝ կյանքի մինչծերունական տարիքի բոլոր հատվածներում:

Զարմանալի է, սակայն ծերությունը՝ համարյա միշտ էլ մահվան չափ վախեցնում է երիտասարդությանը: Եվ դա այն դեպքում, երբ իրականում՝ այն ամենամեծ երջանկությունն է՝ մարդկությանը երբևէ տրված բոլոր երջանկություններից: Ծերությունը՝ կյանքի հետագծի մի հատվածն է, այն էլ ամենախորհրդավոր և ամենաիմաստավորված: Աստծո կողմից տրված այդ պարգևը պետք է միայն ուրախություն, այլ ոչ թե տխրություն պարգևի մարդուն: Անհասկանալի է, որ շատ հաճախ հակառակ մոտեցումներ են արձանագրվում: Կարծում եմ, որ դա շփոթմունք է և գալիս է նրանից, որ մարդ արարածը կյանքի այդ հատվածում ևս ցանկանում է այնպիսի բաներ, որոնք հարիր են և հիմնականում տրվում են միայն երիտասարդ ու միջին տարիքներում: Դա Տիրոջ կողմից ստեղծված՝ մարդ արարածի կյանքի անատոմիան է, որն իհարկե, շատ հաճախ պայմանավորվում է նաև որոշակի արհեստական միջամտություններով: Վերը ասվածը կարող է իրականություն դառնալ մի դեպքում միայն, երբ կանգ առնի ժամանակը, որն էլ ոչ այլ ինչ է, քան մարդկային կյանքի ավարտ: Որքան էլ, որ մեր Տերը բարեգութ է, այնուհանդերձ, նման ցանկություններ՝ ծերունական տարիքում ունենալ այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք լինում են նախածերունական տարիներին, ուղղակի անհնար է, քանզի ժամանակը պատնեշներ չի հանդուրժում: Ընդամենը պետք է ճիշտ հասկանալ կյանքի անատոմիան, նրա խորհուրդները և համակերպվել նրա ընթացքի հետ:

Այսքանը՝ որպես նախաբան…

Ծերանոց…: Վայր, որը կարող է հյուրընկալել և դառնալ անխուսափելի անցակետ՝ հողագնդի վրա ապրող ցանկացած մարդու համար: Ահա սա է այն մեխը, որ համարյա բոլորը, համարյա հիմնականում, համարյա միշտ մոռանում են: Եվ հատկապես նրանք, որոնց բախտը բերում է և որոնք արագ մոռանում են, որ ժամանակի ամեն հաջորդ վայրկյանին՝ կյանքը կարող է այնպիսի անակնկալ մատուցել, որ իրենք ևս կարող են հիմնովին զրկվել՝ հնարավոր և անհնար միջոցներով կուտակած բոլոր այն միջոցներից, որոնց վրա է իրենց ամբողջ հույսը և կարծում են նաև, որ դրանց  օգնությամբ կկարողանան թեքել դեպի ծերանոց տանող անխուսափելի ընթացքը՝ ուղղությունը: Այստեղ միայն մեկ խորհուրդ բոլորին. միշտ հիշեք, ոչ մի հարստություն ի զորու չէ փոխելու այդ ընթացքը և եթե շարունակեք ապրել այդ կերպ, ապա բոլորդ էլ երբևէ՝ անխուսափելիորեն հայտնվելու եք այնտեղ…

Միթե՞ նորմալ մարդը ծնողին կտանի՞ ծերանոց…

Ծնողը՝ ամենաքաղցր, ամենահավատարիմ, ամենաչարչարված, ամենանվիրված, ամենախորհրդավոր, ամենաիմաստուն,…ամենա…ամենա… մարդ արարածն է այս աշխարհում: Ծնողն ու երեխան մեկ միասնություն են: Ինչպե՞ս կարելի է քո կեսին կտրել քեզանից և տանել ծերանոց՝ անհայտություն… Չէ՞, որ դու քո մեջ մշտապես կրում ես ծնողիդ արյունը, կաթը… Ինչպե՞ս կարելի է հոսող արյունը կիսել՝ կտրել, հեռացնել և փախչել նրանից… Ինչու՞ ես քո արյունից փախչում, մարդ արարած… Դու սրիկա՞ ես… Դու քեզանի՞ց ես փախչում… Դու չես ուզու՞մ քեզ հետ դեմ առ դեմ մնալ… Դու վախենու՞մ ես քեզանից…:

Դու վախկոտ ես… Դու հանցագործ ես… Վերջապես, դու դավաճան ես…: Մարդ Աստծո, ի՞նչն է քեզ մղում դավաճանության… Մի կտոր հացի ու մի բաժակ ջրի համար կատարվելիք ծախսն ու կերակրման չարչարանքը՞… Մի շոր՝ ավել լվանալու չարչարանքը՞… Ծնողիդ երեսի կնճիռների խորհրդի նկատմամբ վախը՞… Նրա հիշողության կորուստը՞… Հարևանների ներկայությամբ՝ նրա կողմից միամտորեն տրվելիք հավանական հարցը՞… Քաղքենիական զրույցների ժամանակ՝ նրա զսպող ներկայությունը՞… Շրջագայութունների գնալիս՝ նրան որևէ տեղ տեղավորելու դժվարությունը՞… Հյուրերի ներկայությամբ՝ նրա բերանից արհեստական ատամների՝ անսպասելի վայր ընկնելու հանգամանքը՞… Զուգարանից և բաղնիքից ուշադիր  չօգտվելու պարագան՞… Նրա ներկայությունից ծնվող կաշկանդվածությունը՞… Ձեր զրույցների նկատմամբ՝ նրա ավելորդ «հետաքրքրասիրությունը՞» … Նրա անաշխատունակ և անօգտակար վիճակը՞… Նրա հիշողության կորուստը՞… Նրանից՝ սպասելիքների բացակայության դաշտը՞… Նրա սպառված վիճակը՞… Նրա՝ ավելի շատ՝ բեռի նմանվելու վիճակը՞… Նրա չնչին կենսաթոշակին՝ առանց նրա համաձայնության տիրանալու դժվարությունը՞… Նրան՝ ձայնից զրկելու հանգամանքը՞… ձեր նկատմամբ՝ անսահման սիրո և անհանգստության՝ ձեզ համար արդեն ոչ հաճելի հակակրանքը՞… Նրա՝ գիշերային խռռոցը՞… Նրա՝ խեղճ ու կրակ վիճակը՞… Շատ արագ չմահանալու՝ նրա շանսերի բարձր հավանականությունը՞… Ձեր հարուստ վիճակի և ձեր կողքին՝ նրա շարունակական գոյության անհամատեղելիությունը՞… Նրա ֆիզիկական տկարությունը՞… Մի խոսքով՝ նրա անտանելի ներկայությունը՞…

Այդ դեպքում, դուք ինչու՞ չեք հիշում այն տարիները, երբ դուք փոքր էիք, այսինքն գտնվում էիք՝ ճիշտ վերը նշված վիճակում, իսկ նա կյանքը չխնայելով՝ փայփայում,  պահում ու անասելի դժվարություններով, ապրումներով, չարչարանքներով, տառապանքներով, հոգու թրթիռներով մեծացնում էր ձեզ՝ առանց դույզն իսկ դժգոհելու… Ինչպե՞ս էր նա միայնակ այդ ամենը ձեզ համար՝ համբերատար և հաճույքով անում…

Ժառանգ կոչեցյալներ, եթե կարողանաք այս՝ վերջին հարցերի պատասխանները տալ, ապա հանգիստ խղճով իրավունք ունեք ձեր ծնողներին տանել ծերանոց…

Մի վայր, որտեղ արդարացված է միմիայն անժառանգ ծերերի ներկայությունը: Մի վայր, որտեղ՝ եթե ծեր ծնողներ են տեղավորվում, ապա հաստատ նրանց ժառանգները նվազագույնը՝  գոնե բարոյապես մահացած են…

Անանիա Մաղաքյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Իր ծնողներին պաշտող հայուհի says:

    Կեցցես Անանիա Մաղաքյան ..

    Սա մարդ տեսակի վերջն է…հասարակական ու ընտանեկան անտարբերություն… “Մայրիկ” ֆիլմը նայեք, ու վերջապես Ձեր ծնողների աչքերին նայեք ու հասկացեք վերջապես, որ նույն էլ Ձեզ է սպասվում ծերության տարիներին… Էհ…

  2. Հայ says:

    Ամոթ տենց վարորդին, որ առանց հասկանալ ումից ասես փող են վերցնում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930